Լևանդովսկին՝ Հենրիխ Մխիթարյանի և Հայաստանի հավաքականի մասին
Լեհաստանի հավաքականի առաջատաև Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և Հենրիխ Մխիթարյանի մասին: «Հաայաստանի հավաքականը հարկ եղած դեպքում կարողանում է համախմբվել և կոլեկտիվ ֆուտբոլ ցուցադրել: Կարող եմ ասել, որ Հայաստանն անկանխատեսելի մրցակից է:
Հայերը Երևանում 0:5 հաշվով Ռումինիային պարտվելուց մի քանի օր հետո Վարշավայում արժանի դիմադրություն ցույց տվեցին և կարող էին նույնիսկ հաղթել: Այդ խաղում մենք կենտրոնացել էինք մրցակցի մի քանի ֆուտբոլիստների վրա: Դա այնքան էլ ճիշտ մարտավարություն չէ: Մխիթարյանին լավ եմ ճանաչում, մենք խաղընկերներ ենք եղել: Նրա դերը մեծ է Հայաստանի հավաքականում, բայց պետք չէ սևեռվել Մխիթարյանի և այլ ֆուտբոլիստների վրա: Անկախ ամեն ինչից մենք պետք է խաղանք մեր խաղը և հաղթենք:
Մեզ համար շատ ավելի կարևոր են այն խնդիրները, որոնք լուծելու դեպքում Երևանից կվերադառնանք երեք միավորով»,- ասել է Լեհաստանի ազգային հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, ով Դորտմուդի «Բորուսիայում» խաղացել է Հենրիխ Մխիթարյանի հետ:
Հոկտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը: