«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի կողոսկրերը ջարդվել են (լուսանկարներ)
Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Սերխիո Ագուերոն Հոլանդիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով Goal պարբերականին:
Ֆուտբոլիստը կողերի կոտրվածքներ է ստացել‚ ինչի հետևանքով հնարավոր է բաց թողնի մի քանի ամիս: Նշվում է‚ որ դեպքի օրը հարձակվողը տաքսի է կանչել Ամստերդամի օդանավակայան հասնելու համար:
Ճանապարհին վարորդը չի կարողացել կառավարել մեքենան‚ և տեղի է ունեցել ավտովթար: