ՆԱՏՕ-ն ձգտում է սառը պատերազմի կլիմա ստեղծել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է սառը պատերազմի կլիմա ստեղծել: Այս մասին հայտնում է Ren.tv-ն:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ երկիրը անցյալ տարիներին ազնվորեն է անցել սառը պատերազմից ձերբազատվելու ուղին, սակայն այդ հարցում գործընկերների աջակցությունը չի տեսել: