Իրական ռասիզմ. Ռոնալդուի թիմակիցը հակառակորդ թիմի սևամորթ խաղացողին կապիկ է անվանել
Football Espana-ի տեղեկություններով՝ Լա Լիգան մտադիր է հետաքննություն սկսել 25-ամյա մադրիդցի պաշտպան Դանիել Կարվախալյայի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Life.ru»-ն:
Դանիել Կարվախալյայի դեմ մեղադրանքը կապված է «Ռեալ - Լևանտե» (1:1) խաղի ընթացքում տեղի ունեցածի մի դեպքի հետ, երբ ֆուտբոլիստը կոպիտ խաղ ցույց տալուց հետո հակառակորդ թիմի սևամորթ խաղացող Դեֆֆերսոն Լերմային կապիկ է անվանել:
Լա Լիգան մոտ ժամանակներս մտադիր է հետաքննություն սկսել սկանդալային դեպքի շուրջ: