Քուվեյթը սահմանափակող միջոցներ է ձեռնարկում Հյս. Կորեայի դեմ
Քուվեյթը սկսել է սահմանափակող միջոցառումներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ՝ այդ թվում դեպի Փհենյան ու այնտեղից թռիչքների դադարեցում, գրում են տեղական լրատվամիջոցները՝ հղում տալով «Tacc»-ին:
Քուվեյթը դադարեցնում է Հյս. Կորեայից աշխատողներին վիզայի տրամադրումն ու այսուհետ կհետևի երկրի դեմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին։
Նշվում է, որ Քուվեյթը դադարեցրել է ֆինանսական գործարքները ու վարկերի տրամադրումը Հյուսիսային Կորեային, ինչպես նաև էապես կրճատել հյուսիսկորեացի դիվանագետների թիվը երկրում։