Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացու համար բժիշկ է գործուղվել Կահիրե
Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին հուլիսի 14–ին հարձակման ենթարկվելու հետեւանքով վիրավորված ՀՀ քաղաքացուն բժշկական օգնություն ցույց տալու համար Կահիրե է գործուղվել պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանը:
«ՀՀ ԱԳՆ-ի նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանը աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆ. Ա.Հովհաննիսյանին»,-այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: