Մայք Թայսոնը խոստովանել է, որ մանկության տարիներին սեռական բռնության է ենթարկվել
Լեգենդար ամերիկյան ծանր քաշային բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ESPN հեռուստաալիքին տված իր հարցազրույցում խոստովանել է, որ մանուկ հասակում սեռական բռնության զոհ է դարձել: Ինչպես հայտնել է նախկին մարզիկը՝ այդ դեպքի մասին նա նախկինում ոչ ոքի հրապարակավ չի պատմել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Թայսոնի խոսքերով՝ այդ ժամանակ նա եղել է յոթ տարեկան: Անհայտ տղամարդը երեխային գողացել է փողոցից, տարել նրան ինչ-որ լքված շինություն և նրան սեռական ծաղրի ենթարկել: Բռնցքամարտիկը ավելին չի ասել, սակայն պատմել է, որ այդ պահին նա ամոթ էր զգում:
«Այդ դեպքը ինձ ավելի դաժան է դարձրել»,- հայտարարել է Երկաթե Մայքը, պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք կատարվածը փոխել է նրան: Մայքը նաև նշել է, որ այս պահին նա ամոթ չի զգում, և այդ ամենի մասին հիշում է որպես անցյալի: