Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը կայցելեն Էրմիտաժ
Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ երեկոյան կայցելեն Վերնիսաժ՝ «Բրոնզյա դար. Եվրոպան առանց սահմանների» ցուցահանդեսին:
Ընդ որում Պուտինը հերքել է լրագրողներից մեկի այն հարցը, թե Էրմիտաժ այցելության նախապես պլանավորած են եղել:
«Բրոնզյա դար. Եվրոպան առանց սահմանների» ցուցահանդեսը վերաբերում է մ.թ.ա IV-I դարերին: Ցուցահանդեսը բացվում է Էրմիտաժի գլխավոր հատվածում և կտևի մինչև սեպտեմբերի 8-ը:
Գիտահետազոտական ցուցահանդեսը միացրել է Ռուսաստանի և Գերմանիայի առաջատար պատկերասրահների և թանգարանների գիտական կոլեկտիվները և առաջատար մասնագետներին: