Ի՞նչ արժե Քիմ Քարդաշյանի նոր ոսկե ժամացույցը, որը պատկանել է Ժակլին Քենեդուն
Հայազգի հեռուստադիվա Քիմ Քարդաշյանը մասնակցել է «Քրիստիս» աճուրդին, որն ավանդաբար տեղի է ունենում Նյու Յորքում:
Սկանդալային աստղը աճուրդի ժամանակ ձեռք է բերել ԱՄՆ նախկին առաջին տիկին, Ջոն Քենեդու կին Ժակլին Քենեդու էքսկլյուզիվ ոսկե ժամացույցը: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Քիմ Քարդաշանը գաղտնի է մասնակցել աճուրդին: Աճուրդի գլխավոր իրերը ժամացույցը և Ժակլին Քենեդու նկարն են եղել: Քիմը ժամացույցը գնել է 379.5 հազար դոլարով: Աճուրդին ժամացույցը վաճառվել է մի քանի րոպեի ընթացքում:
Քիմ Քարդաշյանը դարձել է հայտնի «Cartier» բրենդի կանացի ժամացույցի սեփականատերը: Մոդելի անունը «Tank» է: Այն պատրաստված է 18-կարատանոց ոսկուց և ունի դասական խիստ ուղղանկյան տեսք: