Տիգրանաշենի ոլորաններում 10 տոննա գառան մսով բեռնված մեքենան շրջվել է. կան վիրավորներ.Shamshyan.com (լուսանկարներ)
Shamshyan.com-ը գրում է. Արարատի մարզում, հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։40-ի սահմաններում Իրանի քաղաքացի՝ 37-ամյա Ղոլամռասուլ Մուհամադնուր Բարահուին իր վարած Mercedes Square մակնիշի 97 P82 310 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Ղ. Մուհամադնուր Բարահուին ու նրա ուղևոր՝ Իրանի քաղաքացի, 41-ամյա Ալիմե Մուհամադնուր Բարահուին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Մանրամասները` այստեղ: