Պուերտո-Ռիկոն կներառվի ԱՄՆ կազմի մեջ
Պուերտո-Ռիկոյի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել ԱՄՆ կազմի մեջ մտնելուն: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն` հղում տալով «Associated Press»-ին:
Ավելի քան կես միլիոն մարդ կողմ է ԱՄՆ կազմի մեջ մտնելու գաղափարին, 7,6 հազար մարդ կողմ է հանդես եկել ԱՄՆ հետ ազատ հարաբերություններին, իսկ 6,7 հազար մարդ ցանակցել է պահպանել իրերի ներկա դրությունը:
Այժմ Պուերտո-Ռիկոն համարվում է տարածաշրջան, որը կախում ունի ԱՄՆ-ից: Այնտեղ տարածվում է ԱՄՆ կոնգրեսսի իշխանությունը, սակայն այն չունի նահանգի կարգավիճակ:
Պուերտո-Ռիկոյի կարգավիճակի մասին վերջին քվեարկությունը տեղի էր ունեցել 2012թ.-ին: