Կարմրուկի դեմ պատվաստումը 95 տոկոսով նվազեցնում է վարակվելը
Այսօր ՀՀ ԱՆ Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանում կարմրուկի համաճարակի մասին: Նրա խոսքով' Հայաստանում չկա կարմրուկի լարված համաճարակ, իսկ գրանցված 4 դեպքերը եղել են ձեռքբերովի: Վերջիններիս վարակի աղբյուրը հանդիսացել են Վրաստանի բնակիչները: Հայաստանում 2011 թ-ից նվազել է կարմրուկի դեպքերը: Կարմրուկի գրանցված 4 դեպքից 2-ը մեծահասակներ են, իսկ մյուս 2-ը' երեխաներ:
Բանախոսի խոսքով' այժմ իրականացվում են վերահսկողական աշխատանքներ, որպեսզի կանխվի վարակի ներխուժումը Հայաստան: Հիվանդության դեպքերը նվազում են նաև Վրաստանում: Գայանե Սահակյանը խորհուրդ է տալիս բոլորին պատվաստվել, քանի որ կարմրուկի դեմ պատվաստումը նվազեցնում է վարակի միտումը գրեթե 95 տոկոսով:
Նրա խոսքով' եթե կա ընդհանուր թուլություն, ջերմություն և կարմրություն աչքերում, ապա դա կարմրուկ է: Այն ունի նաև գաղտնի շրջան, որի երկարությունը մոտ 2 շաբաթ է, իսկ հիվանդության ամբողջ գործընթացը տևում է 4-6 շաբաթ: Բանախոսը խորհուրդ տվեց Վրաստան մեկնելուց առաջ պատվաստվել' առնվազն 4 շաբաթ առաջ :