Հարավային Սուդանում կարմրուկի դեմ պատվաստվելուց հետո 15 երեխա է մահացել
Հարավային Սուդանում առնվազն 15 երեխա է մահացել անփութության հետևանքով՝ կարմրուկի դեմ պատվաստումներից հետո: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին:
Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ դեղամիջոցները պահվել են ոչ պատշաճ պայմաններում, և բուժքույրերը նույն ներարկիչով բազմաթիվ երեխաների են սրսկել : Մահացած երեխաները մինչև 5 տարեկան են:
Իշխանությունները հանձնաժողով են կազմել հետաքննելու միջադեպը: Մահացած երեխաների ընտանիքները կփոխհատուցվեն:
Հարավային Սուդանում կարմրուկի դեմ պատվաստման համար ընդգրկված են ավելի քան 2 միլիոն երեխաներ: