Ջոն Լենոնի բնակարանում սպանված են գտել մի կնոջ և նրա երկու երեխաներին
«The beatles» խմբի նախկին անդամներից Ջոն Լենոնի Լիվերպուլում գտնվող նախկին բնակարանում մահացած են գտել մի կնոջ և երկու երեխաների: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Սարսափելի դեպքը բացահայտել է տեղի ոստիկանությունը: Նախնական վարկածը եղել է գազի արտահոսքը:
Նույն հասցեից ոստիականները ձերբակալել են 30-ամյա ռեզիդենտ տղամարդու: Մոտակա տների բնակարանները տարհանվել են:
Ոստիկանությունը դեռևս որևէ մանրամասներ չի հաղորդում, բայց, հավանաբար դեպքը տեղի է ունեցել կենցաղային վեճի արդյունքում:
Ֆոլկներ փողոցի այդ տանը Ջոն Լենոնը ապրել է իր կնոջ Սինիթիայի հետ 1963 թվականին: Այս տունը պատկանել է «The beatles»-ի մենեջեր Բրայեն Էպշտեյնին:
Այս վայր պարբերաբար երկրպագուների խմբեր էին այցելում: