Շրի Լանկայում ջրհեղեղի հետևանքով 200 մարդ է մահացել
Շրի Լանկայի տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդել են, որ ջրհեղեղի հետևանքով մահացել է 200 մարդ, 96 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Երկրի տարբեր հատվածներում ջրհեղեղները սկսվել են դեռ անցած շաբաթվանից:
Մոտ 600 հազար մարդ ստիպված լքել են իրենց բնակարանները, ավելի քան 1.3 հազար տներ ավերվել են, իսկ 7 հազարը՝ վնասվել:
Շրի Լանկան օգնության խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին և Հարավային Ասիայի երկրներին աղետի հետևանքները վերացնելու համար: