Արա Բաբլոյանը՝ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ
Քիչ առաջ ԱԺ 6-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստում ամփոփվեց պատգամավոների գաղտնի քվեարկությունը, որոնց արդյունքներով ԱԺ նոր նախագահ ընտրվեց Հայաստանի հանրապետական կուսակցութան կողմից առաջադրված թեկնածու Արա Բաբլոյանը:
Գաղտնի քվեարկությանը մասնակցել է ընտրված 105 պատգամավորներից 100-ը:
Բաբլոյանը նոր խորհրդարանի նախագահի պաշտոնին ընտրվեց ձայների 88 կողմ և 12 դեմ հարաբերակցությամբ:
Արա Բաբլոյանն արդեն ԱԺ նախագահի կարգավիճակում իր խոսքում նշեց.
«Հարգելի հայրենակիցներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ ինձ տրված բարձր պատասխանատվությունը:
Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի զորացման և բարգավաճման, ևս մեկ անգամ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ոնեցած պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»: