Ներդրումային 160 «վիտամին» մարզերին
Հայաստանի համայնքների համաչափ զարգացումն օրակարգային է պետության համար: Վերջին տարիներին մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում խթանվել է մարզերի զարգացումը:
Սպասվում է, որ առաջիկայում ներկայացվելու է բոլոր մարզերի 2018-2020 թվականների 10-ական ծրագրեր, որոնք ունենալու են հստակ ուղղվածություն:
Ծրագրերը կյանքի կկոչվեն մշտադիտարկման տակ, ինչի համար ներդրվել է մոնիթորինգային գնահատման համակարգ:
Ընդանուր առմամբ վերջին ամիսներին մշակվել է մարզերն ընդգրկող 160 ներդրումային ծրագիր, որոնց իրականացումը պետք է հանգեցնի մարզերում որակական փոփոխությունների և տարածքային համաչափ զարգացման:
Արմեն Վարդանյան. Ֆեյսբուք: