Եգիպտոսում հնագետները 17 հնագույն մումիա են հայտնաբերել
Եգիպտոսում հնագետները 17 լավ պահպանված մումիա են հայտնաբերել Էլ-Մինյա նահանգի դամբարան-կատակոմբներում (գետնադամբարան), որոնք գտնվում են մայրաքաղաք Կահիրեից մոտ 250 կմ հեռավորությամբ: Այս մասին գրում է «Interfax»-ը` հղում տալով «BBC»-ին:
Հնագույն դամբարանները հայտնաբերվել են գետնի տակ` մոտ 8 մետր խորություններում: Գտածոների թվում են կրաքարից ու կավից պատրաստված սարկոֆագներ, կենդանիների մնացորդներով դագաղներ և հին եգիպտական գրերով պապիրուսներ:
Դամբարանադաշտը 2016-ին ռադարի օգնությամբ հայտնաբերել է Կահիրեի համալսարանի ուսանողների խումբը:
Մումիաների ճշգրիտ տարիքը դեռևս հայտնի չէ, բայց կասկածներ կան, որ դրանք կապված են հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջանների հետ: Մոտավորապես մ. թ.ա. IV-ից մ. թ. ա. III դարերը: