Կահիրեում ինքնաթիռը պայթեցնել սպառնացող 61-ամյա ուղևորը ձերբակալվել է
Կահիրեի օդանավակայանում Սաուդյան Արաբիայից ժամանող ինքնաթիռը պայթեցնել սպառնացող տղամարդը ձերբակալվել է: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Օդանավակայանի համապատասխան ծառայողները անմիջապես բերվել են պատրաստության, օդանավի վայրէջքի վայր են ուղարկվել անվտանգության ուժեր:
Վայրէջքից հետո ծագումով Եգիպտոսից 61 ամյա ուղևորը ձերբակալվել է և ուղարկվել քննչական կոմիտե՝ հարցաքննվելու: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ տղամարդը չի կարողացել բացատրել իր արարքի պատճառները: Շուտով ուղևորին կուղարկեն հոգեբանական փորձաքննության:
Չարագործի պահանջների կամ ուղևորների թվի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ: Ինչպես հայտնում են՝ տղամարդու մոտ որևէ պայթուցիկ սարք կամ զենք չի հայտնաբերվել:
.