«Lada»-ն վերադառնում է Կուբա
Սովետական և ռուսական ավտոմեքենաները Կուբայում սիրում և հարգում են, սակայն «АвтоВАЗ»-ի վերջին մատակարարումներից անցել է արդեն 12 տարի: Այժմ հայտնի է դարձել, որ «Lada»-ն վերադառնում է Ազատության կղզի և միանգամից երկու մոդելով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ռուսական «АвтоВАЗ»-ը կսկսի նոր ավտոմեքենաներ ուղարկել Կուբա: Ավտոընկերության նախագահ Նիկոլյա Մորը հաղորդել է, որ արդեն 2017 թվականի մայիսին այդ երկիր կուղարկվի 300 ավտոմեքենա՝ «շուկայի արձագանքի համար»: Խոսքը դեռևս երկու մոդելների մասին է: Դրանք են «Lada Vesta» սեդանը և «Lada Largus» ունիվերսալը:
Հավանայում արդեն տեղի է ունեցել ռուսական մեքենաների ներկայացումը Կուբայի տրանսպորտային ընկերությունների համար: