Ջենիֆեր Լոպեսը սենսացիոն խոստովանություն է արել
Վերջերս տեղի ունեցած հեռուստաշոուի ժամանակ, որը կոչվում է «Watch What Happens Live», հաղորդավարը՝ Էնդի Քոեն, կարողացել է Ջենիֆեր Լոպեսին ստիպել բոլորին ապշեցնող խոստովանություն անել: Ինչպես պարզվել է, Դրեյքը, ում հետ երգչուհու սիրավեպն ավարտվել է վերջերս, հասցրել է նրան պաշտոնական ամուսնության առաջարկ անել, որը նա մերժել է: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Էնդին Լոպեսին հարցրել է, թե ինչ հաճախականությամբ են նրան ամուսնության առաջարկ անում: Ջենիֆեր Լոպեսն անկեղծորեն խոստովանել է, որ իրեն ամուսնության առաջարկ են արել 5 անգամ:
«Իսկ քանի՞ անգամ եք մերժել նման առաջարկները»,- հարցրել է հաղորդավարը:
Եվ երբ նա լսել է Ջեյ Լոյի «Ընդամենը մեկ» պատասխանը, բացականչել է. «Ես գիտեմ, որ դա Դրեյքն է եղել»: Եվ Լոպեսն այնքան է իրեն կորցրել, որ դա բացահայտ երևացել է: Նա կարմրել է, դեմքը ձեռքերով փակել և ասել. «Աստված իմ»: