Գերմանիայի կանցլերն ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ժամանակին Կահիրե թռչել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով էլ կանցլերը չի կարողացել ժամանակին թռչել Կահիրե: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով գերմանական Bild պարբերականին:
Նշվում է, որ թռիչքը հետաձգվել է: «A340» «Թեոդոր Հոյս» ինքնաթիռը մոտ կես ժամ կանգնել է թռիչքուղում և նոր միայն օդ բարձրացել։
Այլ ինքնաթիռի կիրառության հարց չի եղել: