«Գրեմմիի» պրոդյուսերը ներողություն է խնդրել «Metallica»-ից և Շիրլի Սեզարից
«Գրեմմի» մրցանակաբաշխության արարողության պրոդյուսեր Քեն Էրլիխը ներողություն է խնդրել «Metallica» խմբից և երգչուհի Շիրլի Սեզարից տեխնիկական անսարքությունների պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Շոուն կայացել է փետրվարի 12-ին: «Metallica»-ի և Լեդի Գագայի համատեղ ելույթի ընթացքում խմբի առաջնորդ Ջեյմս Հեթֆիլդի բարձրախոսը չի աշխատել:
Ինչ վերաբերում է Սեզարին՝ մրցանակաբաշխության ժամանակ սխալմամբ վերջինիս լուսանկարը ցուցադրելու փոխարեն հանդիսատեսին ցույց են տվել գոսպել ժանրի երգչուհիՍի Սի Վայնանսի լուսանկարը: