Բագարան-Երվանդաշատ ճանապարհահատվածը բացվել է, սակայն կան փակ ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Բագարան-Երվանդաշատ ճանապարհահատվածը բացվել է:
Բքի, անբավարար տեսանելիության պատճառով դեռևս փակ են Վայք-Ջերմուկ, Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Ալագյազ և Ջրաբեր-Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: