Չինական «Alibaba»-ն նորաձևության բրենդների հետ է միավորվել կեղծարարությունների դեմ պայքարի համար
«Alibaba» չինական ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետ-առևտրով, իր տոնավաճառներում սկսել է կեղծարարությունների դեմ պայքարը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Fashion Law-ին:
«Alibaba»-ն, որպես կեղծ ապրանքատեսակների դեմ պայքարի առաջին քայլ, կարգավորել է իր հարաբերությունները նորաձևության բրենդների, առևտրային ասոցիացիաների և փորձագետների հետ, այդ թվում՝ «Louis Vuitton»-ի, «Swarovski»-ի ր այլ ապրանքանիշների հետ:
Ընկերությունը ծրագրում է, որ նման համագործակցությունը թույլ կտա առևտրի մասնակիցներին ընկերության հետ ինտելեկտուալ սեփականության ոլորտում փորձով փոխանակվել, իսկ փոխարենը «Alibaba»-ն ալյանսի անդամներին տվյալներով և տեխնիկական ապահովվածությամբ կապահովի: