«Իշխանափոխության» մեխանիկան
2017 թվականի գլխավոր քաղաքական իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն են: Սահմանադրության փոփոխությունից հետո քաղաքական կառույցներն առաջին անգամ փորձելու են ուժերը համապետական մակարդակով:
Մոտավորապես 3 ամիս է մնացել, սակայն դաշտում հարաբերական անդորր է:
Կուսակցությունները դեռ չեն շտապում լուրջ քայլեր ձեռնարկել, իսկ դա նշանակում է, որ նախ լուրջ խնդիրներ են ունենալու ընտրական պրոցեսներում սեփական էլեկտորատի հետ:
Այլ կերպ ասած՝ իշխանափոխության հիպոթեզերը, որոնք երկար տարիներ կերակրվում է հանրային դաշտում մի շարք կուսակցությունների կողմից, դաշտ են նետվելու լրիվ հում վիճակում:
Ի՞նչ ճանապարհային քարտեզ են խոստանում ընդդիամդիր բևեռում, դեռ անհայտ է: Այո, մի քանի կառույց հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, ձևավորվել են մեկ-երկու դաշինքներ, սակայն լուրջ քայլ ու մարտահրավեր, դեռ հորիզոնում նկատելի չէ:
Շատերը ռեժիմին տապալելու ծրագրերը ներկայացնելու են խորհրդարանում 3 ձայն ունենալու նպատակով, սակայն մնում է միայն մի հարց պարզել, արդյո՞ք ընդդիմության կողմից ցուցաբերևվող քաղաքական պարապուրդը չի աշխատում իշխող կուսակցության օգտին:
Տիգրանուհի Դավթյան. ֆեյսբուք: