Վիետնամում տղամարդու ստամոսքից մկրատ են հանել վիրահատությունից 18 տարի անց
Վիետնամում Վան Նյատ անունով տղամարդուն մոտ 20 տարի անց վիրահատել են՝ հեռացնելով նախկին վիրահատությունից ստամոքսում մնացած մկրատը։ Այս մասին գրում է Life.ru-ն։
Բժիշկներից 3 ժամ է պահանջվել մկրատը հեռացնելու համար։ Հաղորդվում է, որ վիրահատությունը հաջող է ընթացել։ Նախկին վիրահատությունը տեղի էր ունեցել 1998 թ.-ին այն բանից հետո, երբ մեքենայով ավտովթարի էր ենթարկվել։
18 տարի անց Վան Նյատը ստամոսքի հատվածում ցավեր է զգացել և դիմել բժշկի։ Այդ ժամանակ էլ բժիշկները տղամարդու ստամոսքում հայտնաբերում են 15 սանտիմետր երկարությամբ մկրատը, որը վիրաբույժը ժամանակին մոռացել էր հաստ աղիի մոտ։
Դեպքը լայն արձագանք է ստացել և այժմ օրինապահ մարմինների աշխատակիցները փնտրում են հիվանդի Վան Նյատի առաջին վիրահատությունն անցկացրած բժշկին։