Ուկրաինան երկարաձգեց ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել երկարացնել ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը ևս մեկ տարով: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությանը:
Մայտարարությունում մասնավորապես ասվում է. «Որոշում է կայացվել երկրաձգել ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Մասնավորապես, դրանք կկիրառվել ևս մեկ տարի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ»:
Հիշեցնենք, որ պատժամիջոցները ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սկսվել է կիրառվել դեռևս 2015 թվականից: