Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ է դարձել Կարլոս Թևեսը
Արգենտինացի հարձակվող Կարլոս Թևեսը պաշտոնապես դարձել է չինական «Շանհայ Շենհուա» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Ըստ «Daily Mail» պարբերբերականի՝ նոր ակումբում 32-ամյա ֆուտբոլիստը շաբաթական կստանա 615 հազար ֆունտ ստերլինգ, ինչը կդարձնի նրան աշխարհի ամենաբարձ վարձատրվող ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Արգենտինացին առաջ անցավ իսպանական «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, ով շաբաթական ստանում է 365 ֆունտ ստերլինգ։
Այս ընթացքում Թևեսը Արգենտինայի առաջնությունում անցկացրել է 10 խաղ, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ և կատարել 6 գոլային փոխանցում։ Իր կարիերայի ընթացքում Թևեսը խաղացել է բրազիլական «Կորինտիանսե», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Վեսթ Հեմե» ինչպես նաև իտալական «Յուվենթուս» ակումբներում։