«Snapchat»-ը խաղ է թողարկել, որը պետք է դեմքով խաղալ
«Snapchat»-ի մեսենջերում «Santa's Helper» անունով խաղ է հայտնվել, որը պետք է դեմքով խաղալ: Այս մասին հաղորդում է «TechCrunch»-ը:
Գլխավոր հերոսը օգտատերի դեմքով էլֆ է: Կերպարը պետք է նվերներ հավաքի և խոչընդոտներից շրջվի: Դիմային տեսախցիկը ֆիքսում է օգտատերի գլխի շարժումները և հաղորդում խաղին:
Խաղում ցանկացած պահի հնարավոր է լուսանկարներ և տեսանյութեր նկարահանել՝ հետո հրապարակելու և ընկերներին հրավիրելու համար: