Կովկասի կառավարչապետ «ծեր աղվես» Վորոնցով-Դաշկովը
1914 թ. օգոստոսի 22-ին, Թիֆլիսում, Արշակ Ջամալյանի տանը, ՀՅԴ բյուրոյի անդամների մասնակցությամբ բազմամարդ ժողով տեղի ունեցավ, որտեղ քննարկման թեմա դարձավ ռուսական բանակի կազմում հայ կամավորական ջոկատների ստեղծման հարցը: Հավաքի մասնակից Մալխասը (Արտաշէս Յովսէփեան) գրում է. «Ավետիք Շահխաթունյանը (լրագրող, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Մոլոտի» խմբագիրը-Ա.Զ.) միակն էր, որ բացասական վերաբերմունք ուներ կամավորական շարժման հանդեպ: Խոսեց ցասկոտ բարկությամբ, կարճ ու լեցուն նախադասություններով:
Մոտավորապես հիմնական միտքը հետևյալն էր. Պետք չէ հավատալ ռուսական դիվանագիտության փուչ խոստումներին, որոնք վաղը կարող են հօդս ցնդել: Հայ ժողովուրդը, որ պետության մեջ որ գտնվի, պետք է իր քաղաքացիական պարտականությունը կատարի, իսկ կամավորական շարժումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ: Ի հարկե, Ավետիքը մենակ մնաց: Նա հարցին մոտենում էր հեռվից հեռու դիտողի ակնոցով...»:
Աղբյուրը՝ Գաբրիէլ Լազեան, Հայաստան և Հայ Դատը հայ և ռուս յարաբերութիւններու լոյսին տակ
Լուսանկարում՝ Կովկասի կառավարչապետ «ծեր աղվես» Վորոնցով-Դաշկովը՝ հայ կամավորական ջոկատների ստեղծման նախաձեռնողը:
Հայե՛ր, գիտե՞ք որ. ֆեյսբուք: