ՌԴ-ում հայ վարորդի ինքնազգացողությունը դատարանում վատացել է. դատավորը թույլ չի տվել «Շտապօգնություն» կանչել. News.am
Տուլայի մարզի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի կայացրած որոշումը, որի համաձայն, վարորդ Գառնիկ Հարությունյանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել հայկական ավտոբուսի վթարի գործով:
News.am-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ իրենց համար սպասելի էր դատարանի որոշումը:
«Գառնիկ Հարությունյանի առողջական վիճակը վերջին նիստին վատացավ, ուզում էինք «Շտապօգնություն» կանչել, բայց դատավորը թույլ չտվեց, ինչ-որ մեկին հրավիրեց, որը նորմալ չհետազոտեց Գառնիկ Հարությունյանին: Այս հանգամանքով ամեն ինչ ասվում է: Մենք փաստեր ենք ներկայացրել Գառնիկ Հարությունյանի անմեղությունն ապացուցող, սակայն դատարանը դրանք հաշվի չառավ: Մենք նույնիսկ ապացուցեցինք, որ գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել, այնպես, որ իմ պաշտպանյալը չի հասկանում, թե ինչում են իրեն մեղավոր ճանաչում: Թարգմանչին էլ դատարան ենք հրավիրել ու նա նույնիսկ երկու բառ մեղադրական եզրակացությունից չկարողացավ ռուսերենից հայերեն թարգմանել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ միայն սա առիթ է հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Մանրամասները՝ այստեղ: