«Adidas»-ը ստեղծել է աշխարհում առաջին բիոքայքայվող մարզակոշիկը
«Adidas» ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին բիոքայքայվող սպորտային կոշիկը, որը կրում է «Futurecraft Biofabric» անվանումը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով բրենդի պաշտոնական կայքը:
Կոշիկը կարված է «Biosteel» նյութից: Ենթադրվում է, որ մարզակոշիկները վաճառքի կհանվեն 2017 թ.-ից: Արժեքը դեռևս որոշված չէ:
Նշենք, որ այս տարվա նոյեմբերի սկզբին բրենդը վաճառքի հանեց մեկ այլ էկոլոգիական մարզակոշիկ՝ «Parley for the Oceans», այդ անգամ կոշիկը պատրաստված էր օվկիանոսի աղբից: Կոշիկը ստեղծելիս օգտագործվել է պլաստիկա և վերամշակված պոլիէսթեր: