Երևան, 19.Հոկտեմբեր.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Օսիպյանը՝ «ախրաննիկ». պատկառելի աշխատավարձ են... Չորս գործ ուղարկվել է դատախազություն. քանի՞ պ... Տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են ... Միայն շարֆ. մերկ Ջիջի Հադիդի նոր լուսանկարը Ավտովթար՝ Գորիս-Կապան ճանապարհին․կա վիրավոր Իրադարձությունները Սիրիայում Արեւմուտքի եւ ՆԱ... 43-ամյա պանամացու մոտ հազվագյուտ հիվանդության... ԱԱԾ-ն տեղեկություններ է հայտնում Հրայր Թովմաս... Քվանտային համակարգով հնարավոր է անել այնպիսի ... Թուրքիան «լիարժեք դադար է վերցրել» Սիրիայի հյ... Խոշոր վթար Արմավիրի մարզում. բախվել են զինծառ... Լավ հարաբերություններ ունեմ Մոուրինիոյի հետ. ... Խոշոր ավտովթար Երեւանում. մեքենաներից մեկը կո... Ազնավուրի որդին ընտանիքի հետ Հայաստան է տեղափ... «Ճանապարհի ընկեր». Անահիտ Սիմոնյանի ու Լիլիթ ... Ի՞նչ է տղամարդու մարմնի լեզուն հուշում ձեր հա... ԱԶԲ-ն կառավարության համար հուսալի և կայուն գո... Տեղի ունեցավ զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի... Եկեղեցին եղել և մնում է ազգային արժեքների պաշ... Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը ... Թուրքական տանկերը եւ զրահամեքենաները Սիրիայու... Ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսու... Աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Հակո... «Ողջույն, Քիմ Քարդաշյան». Թինա Կանդելակին ձեռ... Ընդառաջելով Վ. Թովմասյանի ցանկությանը՝ նրան ա... Էրդողանը սպառնացել է շարունակել գործողություն... Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գոր... Հայաստանին պակասում է կին վարչապետ, կին ԱԺ նա... Վարդան Ասատրյանը՝ կազինոյում մեծ գումար տանու... Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել Սիրիայ... Պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանը ... Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլոր... Վանո Սիրադեղյանի զարմիկը պատմում է՝ 73 ամյա հ... Տասնամյակներ անց Դիլիջանին վերադարձնում ենք ե... Արմեն Սարգսյանը ստորագրել է կուտակային կենսաթ... Այլևս չեմ կարող հանդուրժել կոռումպացվածության... Բոլորի համար ակնհայտ է. Հրայր Թովմասյանի դուս... ՍԴ-ն մերժել է քննել Վճռաբեկի կողմից Ռոբերտ Քո... Աթենքում արդեն 4-րդ տարին նշվել է «Մուսա լեռա... Ուկրաինայում մոլեգնած ամուսինը ծվատել է կնոջը... «Լիդս Յունայթեդը» 100 տարեկան է (Լուսանկար) Ֆրանսիան ընդդիմանում է ԵՄ-ին Ալբանիայի եւ Հյո... Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հ... Մարդկանց ահաբեկելը իրանց պրիմիտիվ, տափակ ոճն ... Խաչատուրյանի զարմիկը չի առարկում ազգականուհին... Սյունիքում Դավիթ Բեկ բնակավայրի մոտ գտնվող ան... Լեդի Գագան նետվել է երկրպագուի գիրկն ու ընկել... Հոնկոնգում ցուցարարները փողոց են դուրս եկել Վ... Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի արվ... ՄԱԿ ԱԽ-ը պետք է վերականգնի էմբարգոն Իրանին զե... Հայկական բրենդը՝ Milan Fashion Week-ին Այլ երկրներում սովորողները տարկետում ստանալու... ՃՈ-ն հորդորում է ավտոմեքենայի հաշվառումից անմ... Եթե անում ես, ինչ ուզում է իշխանությունը, ապա... ՈւԵՖԱ-ն պատժել է «Այաքսի» երկրպագուներին Արցախի Հանրապետության նախագահը Դիլիջանում մաս... ԱԱԾ–ում ի՞նչ հարցեր են տվել Հրայր Թովմասյանի ... «Կինոպարկ»-ում կայացավ Ջիվան Ավետիսյանի «Դրախ... Սարհատ Պետրոսյանը ազատման դիմում է գրել Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գոր... Հայաստանը Սիրիայում որևէ բան անելու հնարավորո... Հայաստանի առանձին մարզերում առաջիկա շաբաթ օրվ... Կուսակցությունները պետք է լինեն ոչ թե «տուն պ... Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վեր... Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն խո... Պայթյուն Աֆղանստանի մզկիթներից մեկում. առնվազ... Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ու... Տիգրանը զգացել է. Արմեն Հակոբյանը պատմել է իր... Christian Dior-ը հրապարակային ներողություն է ... Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործո... Հայ ազգային տարազը, երգն ու պարը՝ ազատազրկված... Իսպանիայի նախկին թագավորն ու թագուհին կմասնակ... Նոր Զելանդիայում զինված պարեկում կմտցնեն Քրայ... Կինը լեղապարկից և ստամոքսի մի մասից զրկվել է ... ՌԴ-ում քննիչները ստուգում են բանտում դատապարտ... Մեր հանրության մեջ թյուր պատկերացում կա, թե ի... Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվ... Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելու վեր... «Ռոմայի» գլխավոր մարզիչի որակազրկումը կրճատվե... Հայաստանում է ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը «Չգրված օրենքերի խախտման համար չգրված օրենքնե... Վաղը՝ «Էրեբունի-Երևան» տոնկատարությունների շր... «Առյուծ արքա»-ի ռեմեյքը հիասթափեցրել է Էլթոն ... Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և... Խաչատուրյանի հարազատները կվիճարկեն քույրերից ... MMA. Վարդան Ասատրյանը 200 հազար դոլար է տանու... ՀՀ-ի և Արցախի ղեկավարների միջեւ հակասություն ... Շուտով հանրության դատին կներկայացվի ընտրական ... Գիտելիքներն անիմաստ են, եթե չեն ծառայում մարդ... Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն գործերով պե... Գյումրիում Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blue... Հայաստան-ԵՄ նիստ. Բրյուսելում ստորագրվել է Ար... Զելենսկու կուսակցության պատգամավորին բռնացրել... Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակեր... Ինչպես են հիշողության պրոցեսները փոխվում տարի... ՍԴ նախագահի և նրա ընտանիքի հանդեպ գործողությո... ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ... Թուրքիան վերսկսել է Սիրիա ներխուժումը՝ չնայած... Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Ադրբեջանի հ...

Եթե կատարյալ լինեի, ուրեմն Աստված կլինեի. Անի Քոչար

 Operativ.am-ի բլից հարցեին պատասխանում է   «Անի Քոչար փրոդակշն»-ի տնօրեն,  հայտնի մանեքենուհի,  ակտիվ հասարակական գործիչ և ուղղակի գեղեցիկ կին՝ Անի Քոչարը:


-Մանկությունից մնացած մի հուշ, որը միշտ ժպիտով եք հիշում:

-Ինչպես բոլոր մարդկանց մոտ ինձ մոտ էլ մանկության հուշերը բազմաթիվ են, սակայն երկու պատմություն կա, չնայած իրար նման պատմություններ են, սակայն ամեն անգամ հիշելիս ես և ծնողներս միշտ ժպիտով ենք հիշում:


1991 թվականին ծնողներիս հետ գնացել էինք Սոչի հանգստանալու և այնպես էր ստացվել, որ պետք է հորաքրոջս տուն Կրասնոդար հյուր գնայինք և գնացքով պետք է գնայինք:
Երբ գնացքը կայանել է, ես գնացքից աննկատ իջել եմ, գնացքը շարժվել է, ծնողներս նկատել են, որ ես չկամ, խուճապ է եղել, սկսել են ինձ փնտրել, հետո ավելի ուշ իմացել են, որ ես հենց նկատել եմ, որ գնացքը շարժվում է, բարձրացել եմ, բայց քանի որ վագոններն այլ են եղել, ես սխալ վագոն եմ բարձրացել, և արդյունքում՝ ծնողներիս մոտ տպավորություն է եղել, թե իրենք ինձ կորցրել են:


Մի անգամ էլ տոնավաճառում եմ կորել, բայց բարեբախտաբար ինձ գտել են. տարօրինակ զուգադիպություններ են եղել կորելու, և այդ պատմությունները ինչքան հիշում եմ՝ ծիծաղում եմ, մամաս ասում է՝ պատկերացնում ես՝ քեզ այդպես էլ չգտնեինք. որտե՞ղ կլինեիր, ո՞վ կլինեիր:


-Ձգտե՞լ եք շուտ մեծանալ:

-Անկեղծ ասած՝ ես երբեք ձգտում չեմ ունեցել շուտ մեծանալու կամ մեծ երևալու, կամ ձևական բաներ անելու, որ ինձ ընդունեն՝ ի տարբերություն իմ շատ հասակակիցների, որոնց մոտ դա ակնհայտ էր. անում էին այս կամ այն բանը, որպեսզի հասուն երևային, բայց չգիտեմ ի՞նչն է եղել պատճառը՝ թերևս իմ պահվածքը կամ խառնվածքը, մարդիկ միշտ ավելի հասուն են ինձ ընդունել: Ես դեռ 10-րդ դասարանից աշխատում էի և աշխատանքային գրքույկ ունեի, կյանքս էլ այնպես էր դրսևորվում, որ ես ինքնին հասուն փուլում էի դպրոցական տարիքից, այնպես որ ավելի մեծ երևալու լրացուցիչ անհրաժեշտություն չունեի:

-Երազանք, որն արդեն իսկ իրականություն է դարձել:

-Ես շատ երազող մարդ եմ, երբ ասում են երազողը, ես դա նաև ինձ եմ վերագրում, պետք է ասեմ, որ երազանքներ շատ եմ ունեցել, սակայն ինձ մոտ երազանքերը հաճախ նպատակներ են դառնում: Ես այժմ երազում եմ, որպեսզի ամուսինս ոտքի կանգնի, քայլի, մեր բալիկին միասին տանենք զբոսայգի, տանգո պարենք, վազենք անձրևի տակ. այ դա եմ երազում:

-Շեքսպիրն ասում է՝ կյանք բեմ է, մարդիկ՝ դերասան. համաձա՞յն եք այս մտքի հետ:

-Ես չհամաձայնել չեմ կարող, որովհետև ինձնից շատ ավելի խելոք, իմաստուն և փորձառու մարդ է ասել, եթե նա ասել է, նշանակում է իր կյանքի փորձով է դրանում համոզվել:
Այսօր ես շատ երիտասարդ եմ, բայց հասցրել եմ կյանքում ինքս էլ համոզվել, որ իսկապես կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան. երբեմն թե՛ շոուբիզնեսի, թե՛ քաղաքականության ոլորտում, շատ-շատ մարդիկ կան, որ ավելի «մեծ» դերասաններ են, քան բեմի դերասանները, և երբեմն ոմանց ասում եմ՝ բեմը մեծ դերասան է կորցրել:

Իհարկե շատ ավելի լավ կլիներ, եթե միայն բեմում մարդիկ խաղան, իսկ իրական կյանքում պարզապես ապրեն ու անկեղծ լինեն:

-Մարդկային մեղքը, որը սկզբունքորեն աններելի և անընդունելի է Ձեր կողմից:

-Եթե այդ հարցը ինձ ուղղեին մի երկու-երեք տարի առաջ, երբ դեռ չէի ամուսնացել, բալիկ չէի ունեցել, կյանքս ինչ-որ առումով չէի վերաիմաստավորել, երիատասարդական բացարձակ մաքսիմալ մտածողությամբ էի մտածում, բացառում էի սա, ընդունում մյուսը, ապա այլ կերպ կպատասխանեի:


Սակայն այսօր տարիներիս ընթացքում հանդիպած փորձությունները ինձ բերել են մի գիտակցության, որ չի կարելի կատեգորիկ մերժել, չընդունել ինչ-որ բան կամ չներել, որովհետև, եթե անգամ քրիստոնեաբար մենք խոսենք՝ ո՞վ եմ ես, որ չներեմ, որովհետև, եթե Աստված ներում է մեզ մոր բոլոր գործած մեղքերի համար, ապա ո՞վ եմ ես. մի շատ սովորական մահկանացու, որ չներեմ ինչ-որ մեկին: Ես կարող եմ ինքս ինձ չներել ինչ-որ արած կամ չարած գործի համար, ինչ-որ մեկին անզգուշորեն նեղացնելու կամ վիրավորելու համար, բայց այլ մարդկանց՝ ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք չներելու:


Որպես քրիստոնյա մարդ՝ կարող եմ ասել, որ շատ լավ գիտեմ յոթ մահացու մեղքերը, որոնք բոլորս էլ գործում ենք. մեկը շատ ավելի քիչ, մյուսն ավելի շատ, ուստի եթե ես չներեմ, այսինքն ես պետք է լինեմ անմեղսունակ. այդ դեպքում էլ եթե կատարյալ լինեի, ուրեմն Աստված կլինեի. Ես ամեն բան պատրաստ եմ ներելու, եթե զգամ, որ դիմացինս հասկացել է իր սխալը:

-Կցանկանայիք փոխել Ձեր բնավորության…

-Անկեղծ ասած՝ շատ բաներ կան, որ կցանկանայի փոխել, որովհետև այն մարդկանցից եմ, ովքեր չեն դադարում աշխատել իրենց վրա և աչք չեն փակում իրենց թերությունների և բացասական հատկանիշների վրա, բայց թերևս ամենաշատը կցանկանայի փոխել իմ շտապողականությունը և անհամբեր լինելը: Ես սարսափելի անհամբերատար եմ. ուզում եմ մեկ օրում, մեկ ամսում անել այնքան բան, որքան մարդիկ անում են մեկ տարում: Դա էլ ինձնից չափազանց շատ էներգիա, նյարդեր և առողջություն է խլում, և երբեմն պահեր է գալիս, որ հասկանում եմ, թե որքան հոգնած եմ. այդ ամենն իմ անհամբերությունից է գալիս: Այդպես եղել է նաև, որ միաժամանակ մի քանի տեղ եմ սովորել ու աշխատել, այդպիսով հաճախ նաև չզգալով արածիս և հաջողություններիս բերկրանքն ու քաղցրությունը: Այնպես որ, երևի թե լավ է ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ ուշ լինի, նուշ լինի:


-Ի՞նչը կցանակայիք փոխել Ձեր անցյալում:

-Երբեմն ես ինքս եմ այդ հարցն ինձ ուղղում, վերանայում անցյալը. ժամանակ առ ժամանակ մտածում եմ, որ բաներ կար, որ պետք էր փոխել և մաքուր էջից սկսել ՝ փորձելով այդ սխալները չկրկնել: Մյուս կողմից էլ մտածում եմ, որ երևի թե այդ սխալները եղել են նրա համար, որ ինչ-որ մի բանում փորձվեմ, ավելի իմաստու դառնամ, այդ իմաստով այն խելոք մտքի կողմնակիցն եմ, որ այն ինչ-որ մեզ չի սպանում, առավել ուժեղ և իմաստուն է դարձնում:
Ամեն դեպքում՝ անցյալը չես կարող սրբագրել, նրանից միայն դասեր կարող ես քաղել: Այդ իմաստով չեմ փորձում խմբագրել անցյալս, այլ փորձում եմ ներկաս ու ապագաս այնպես կառուցել, որպեսզի խմբագրումների կարիք այլևս չլինի:


-Ձեր կյանքի ամենամեծ խենթությունը:

-Ես առհասարակ շատ խենթ եմ եղել, հիմա ցավոք սրտի մի քիչ նվազել է այդ ցուցանիշը, թերևս դա կապ ունի կյանքի փուլերի հետ, քանի որ պատանեկան-երիտասարդական խենթություն գործելու ցանկությունը, որ մեջդ կա, մի փոքր նվազում է ավելի հասուն տարիքում:
Իմ կյանքի մեծագույն խենթությունը կապված է եղել իմ կյանքի մեծագույն սիրո հետ, և իմ սիրո դրսևորումների մեջ է իմ մեծագույն խենթությունը:


-Ձեր թուլությունը:

-Իմ թուլությունը իմ զգացմունքայնությունն է, որքան էլ թվա, որ ես համարձակ, ուժեղ, նպատակասլաց ու անկոտրում կին եմ, բայց միևնույն ժամանակ նույնքան խոցելի ու զգացմունքային եմ: Դրա մասին մտերիմներս գիտեն, իսկ անծանոթներին իմ ավելի ուժեղ կողմերն են տեսանելի:


Ես այն կարգի զգացմունքային եմ, որ կարող եմ շատ հուզիչ ֆիլմ նայել և այդ հերոսի կյանքով մոտ մեկ ամիս ապրել: Կամ հասարակությանը հայտնի, երբ ինչ-որ մեկը մահանում է, օրինակ երբ Հյուսթոնը մահացավ, ինձ մոտ դեպրեսիա էր սկսվել, բայց փառք Աստծո, որ ես դա կարողանում եմ նվազագույնս ցուցադրել, և միայն մտերիմներս գիտեն այդ մասին:


-Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր որպես այդպիսին չունեմ, պարզապես ինձ վախեցնում է իմ հարազտների հետ կապված ամեն մի վտանգավոր բան. դա առողջության հետ կապված կլինի, կյանքի հետ կապված, բայց ինձ հետ կապված որ որևէ մտավախություն ունենամ, պետք է խստովանեմ, որ բացարձակ չեմ վախենում:

-Դուք՝ քսան տարի անց:

-Հաջողակ, կայացած, անվանի գործիչ, իսկ թե հասարակական-քաղաքական, թե մշակութային, թե մեդիաոլորտի, դա արդեն ժամանակը ցույց կտա, բայց հաստատ ոչ տնային տնտեսուհի, կամ շարքային թոշակառու: Պարզապես շատ ակտիվ գործունյա կին, ում որդին արդեն մեծ կլինի, գուցե նաև բազմազավակ լինեմ, քանի որ մեծ է ցանկությունս բազմաթիվ երեխաներ ուենալու:


-Ինչի՞ եք պատրաստ հանուն Ձեր սիրո:

-Անկեղծ ասած՝ ես երևի թե իմ կյանքով ու գործելաոճով արդեն ապացուցել եմ, որ շատ բաների եմ պատրաստ հանուն իմ սիրո և շատ բաներ կարող եմ անել, երևի թե շատ մարդիկ, ովքեր չգիտեն իմ սիրո պատմությունը, կարող են չհասկանալ:

Այն, ինչի ես պատրաստ էի անել հանուն սիրո, ես դա արել եմ և չնայած հասարակական կարծիքին կամ վերաբերմունքին, կամ այն կարծրատիպերին, որը մեր հասարակությունն ունի, ես չեմ վախեցել գնալ իմ սիրո հետևից, լինել իմ սիրած անձնավորության հետ և ամեն օր չնայած բազմաթիվ խոչընդոտների՝ հաղթահարել դրանք, թեև երբեմն շատ սրտնեղել, հուսալքության պահեր ունենալ, նյարդերի և ուժերի գերլարում ունենալ, բայց հանուն սիրո ամեն օր պայքարել: Կյանքումս ապրած ամեն օրը պայքար է, կապ չունի թե ինչ տեսակ և հանուն ինչի:

 

Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան

 

դիտվել է 32438 անգամ
Օսիպյանը՝ «ախրաննիկ». պատկառելի աշխատավարձ են... Չորս գործ ուղարկվել է դատախազություն. քանի՞ պ... Տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են ... Միայն շարֆ. մերկ Ջիջի Հադիդի նոր լուսանկարը Ավտովթար՝ Գորիս-Կապան ճանապարհին․կա վիրավոր Իրադարձությունները Սիրիայում Արեւմուտքի եւ ՆԱ... 43-ամյա պանամացու մոտ հազվագյուտ հիվանդության... ԱԱԾ-ն տեղեկություններ է հայտնում Հրայր Թովմաս... Քվանտային համակարգով հնարավոր է անել այնպիսի ... Թուրքիան «լիարժեք դադար է վերցրել» Սիրիայի հյ... Խոշոր վթար Արմավիրի մարզում. բախվել են զինծառ... Լավ հարաբերություններ ունեմ Մոուրինիոյի հետ. ... Խոշոր ավտովթար Երեւանում. մեքենաներից մեկը կո... Ազնավուրի որդին ընտանիքի հետ Հայաստան է տեղափ... «Ճանապարհի ընկեր». Անահիտ Սիմոնյանի ու Լիլիթ ... Ի՞նչ է տղամարդու մարմնի լեզուն հուշում ձեր հա... ԱԶԲ-ն կառավարության համար հուսալի և կայուն գո... Տեղի ունեցավ զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի... Եկեղեցին եղել և մնում է ազգային արժեքների պաշ... Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը ... Թուրքական տանկերը եւ զրահամեքենաները Սիրիայու... Ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսու... Աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Հակո... «Ողջույն, Քիմ Քարդաշյան». Թինա Կանդելակին ձեռ... Ընդառաջելով Վ. Թովմասյանի ցանկությանը՝ նրան ա... Էրդողանը սպառնացել է շարունակել գործողություն... Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գոր... Հայաստանին պակասում է կին վարչապետ, կին ԱԺ նա... Վարդան Ասատրյանը՝ կազինոյում մեծ գումար տանու... Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել Սիրիայ... Պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանը ... Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլոր... Վանո Սիրադեղյանի զարմիկը պատմում է՝ 73 ամյա հ... Տասնամյակներ անց Դիլիջանին վերադարձնում ենք ե... Արմեն Սարգսյանը ստորագրել է կուտակային կենսաթ... Այլևս չեմ կարող հանդուրժել կոռումպացվածության... Բոլորի համար ակնհայտ է. Հրայր Թովմասյանի դուս... ՍԴ-ն մերժել է քննել Վճռաբեկի կողմից Ռոբերտ Քո... Աթենքում արդեն 4-րդ տարին նշվել է «Մուսա լեռա... Ուկրաինայում մոլեգնած ամուսինը ծվատել է կնոջը... «Լիդս Յունայթեդը» 100 տարեկան է (Լուսանկար) Ֆրանսիան ընդդիմանում է ԵՄ-ին Ալբանիայի եւ Հյո... Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հ... Մարդկանց ահաբեկելը իրանց պրիմիտիվ, տափակ ոճն ... Խաչատուրյանի զարմիկը չի առարկում ազգականուհին... Սյունիքում Դավիթ Բեկ բնակավայրի մոտ գտնվող ան... Լեդի Գագան նետվել է երկրպագուի գիրկն ու ընկել... Հոնկոնգում ցուցարարները փողոց են դուրս եկել Վ... Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի արվ... ՄԱԿ ԱԽ-ը պետք է վերականգնի էմբարգոն Իրանին զե... Հայկական բրենդը՝ Milan Fashion Week-ին Այլ երկրներում սովորողները տարկետում ստանալու... ՃՈ-ն հորդորում է ավտոմեքենայի հաշվառումից անմ... Եթե անում ես, ինչ ուզում է իշխանությունը, ապա... ՈւԵՖԱ-ն պատժել է «Այաքսի» երկրպագուներին Արցախի Հանրապետության նախագահը Դիլիջանում մաս... ԱԱԾ–ում ի՞նչ հարցեր են տվել Հրայր Թովմասյանի ... «Կինոպարկ»-ում կայացավ Ջիվան Ավետիսյանի «Դրախ... Սարհատ Պետրոսյանը ազատման դիմում է գրել Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գոր... Հայաստանը Սիրիայում որևէ բան անելու հնարավորո... Հայաստանի առանձին մարզերում առաջիկա շաբաթ օրվ... Կուսակցությունները պետք է լինեն ոչ թե «տուն պ... Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վեր... Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն խո... Պայթյուն Աֆղանստանի մզկիթներից մեկում. առնվազ... Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ու... Տիգրանը զգացել է. Արմեն Հակոբյանը պատմել է իր... Christian Dior-ը հրապարակային ներողություն է ... Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործո... Հայ ազգային տարազը, երգն ու պարը՝ ազատազրկված... Իսպանիայի նախկին թագավորն ու թագուհին կմասնակ... Նոր Զելանդիայում զինված պարեկում կմտցնեն Քրայ... Կինը լեղապարկից և ստամոքսի մի մասից զրկվել է ... ՌԴ-ում քննիչները ստուգում են բանտում դատապարտ... Մեր հանրության մեջ թյուր պատկերացում կա, թե ի... Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվ... Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելու վեր... «Ռոմայի» գլխավոր մարզիչի որակազրկումը կրճատվե... Հայաստանում է ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը «Չգրված օրենքերի խախտման համար չգրված օրենքնե... Վաղը՝ «Էրեբունի-Երևան» տոնկատարությունների շր... «Առյուծ արքա»-ի ռեմեյքը հիասթափեցրել է Էլթոն ... Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և... Խաչատուրյանի հարազատները կվիճարկեն քույրերից ... MMA. Վարդան Ասատրյանը 200 հազար դոլար է տանու... ՀՀ-ի և Արցախի ղեկավարների միջեւ հակասություն ... Շուտով հանրության դատին կներկայացվի ընտրական ... Գիտելիքներն անիմաստ են, եթե չեն ծառայում մարդ... Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն գործերով պե... Գյումրիում Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blue... Հայաստան-ԵՄ նիստ. Բրյուսելում ստորագրվել է Ար... Զելենսկու կուսակցության պատգամավորին բռնացրել... Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակեր... Ինչպես են հիշողության պրոցեսները փոխվում տարի... ՍԴ նախագահի և նրա ընտանիքի հանդեպ գործողությո... ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ... Թուրքիան վերսկսել է Սիրիա ներխուժումը՝ չնայած... Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Ադրբեջանի հ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan