Ռոնալդուն երկարաձգեց իր պայմանագիրը «Ռեալ»-ի հետ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող, 31-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2021 թվական: Այս մասին գրում է Football.ua-ն՝ հղում տալով «Ռեալ»-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարությանը:
Նշվում է, որ նախորդ պայմանագիրը մինչև 2018 թվականի կեսերն էր գործելու:
Շատ հնարավոր է, որ Ռոնալդուն հենց «Ռեալ»-ում էլ ավարտի իր կարիերան:
Ռոնալոդուն «Ռեալ» է մուտք գործել 2009 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Այս ընթացքում նրան հաջողվել է դառնալ 371 գոլի հեղինալ: