«Adidas» ընկերությունը օվկիանոսի աղբից ստեղծել է սպորտայն կոշիկ
«Adidas» ընկերությունը վաճառքի է հանել 7000 զույգ սպորտային կոշիկներ` պատրաստված օվկիանոսի վերամշակված աղբից: Այս մասին հաղոդում է Gazeta.ru-ն: Անցյալ տարի «Adidas»-ի մասնագետները 3D տպիչի օգնությամբ ստեղծել էին սպորտյին կոշիկի նախատիպը:
Այժմ ընկերությունը թողարկել է այսպիսի 7000 զույգ կոշիկ: Դրանք հասանելի կլինեն սկսած նոյեմբերի կեսերից 220 դոլարով: Կոշիկը ստեղծվել է «Parley for the Oceans» ծովերի պաշտպանության կազմակերպության աջակցությամբ:
Կոշիկի վերին մասը կազմել է 95% վերամշակված պլաստիկից, ինչպես նաև վերամշակված աղբից: 2017 թվականին «Adidas»-ը նախատեսում է թողարկել մի միլիոն այսպիսի սպորտային կոշիկներ: