Չինաստանում տղաների համար համարձակություն ուսուցանող դասագրքեր են հրատարակել
Չինաստանում հրապարակվել են գենդերային ուղղվածությամբ ձեռնարկներ հատուկ տղաների համար: Դրանք կնպաստեն, որպեսզի երեխաներն ռավել համարձակ մեծանան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով China Daily պարբերականին:
Նշվում է, որ դասագիրքը կոչվում է «Փոքրիկ տղամարդը»: Նման ուսումնական ձեռնարկ ստեղծելու գաղափարը ծնվել է, երբ մեծ թվով ծնողներ հայտարարել են, որ իրենց տղաներին համարձակություն է պակասում:
Հեղինակների խոսքով` սեռական դաստիարակությանն ուղղված ձեռնարկի նպատակն է օգնել ցածր և միջին դասարանների աշակերտներին՝ հասկանալ տղամարդկային հոգեբանության հիմնական սկզբունքները: