Բեյլը երկարաձգեց «Ռեալի» հետ պայմանագիրը
Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել այն մասին, որ երկարաձգելու է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ կնքած պայմանագիրը:
27-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: «Արքայական ակումբի» հետ ուելսցու նախորդ պայմանագրի վերջնաժամկետը 2019 թվականն էր:
Նշենք, որ Գարեթ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013 թ.-ին: