Լինքոլն-Քենեդի. զարմանալի զուգադիպություններ
- Լինքոլնը դարձավ ԱՄՆ նախագահ 1860 թվականին։ Քենեդին դարձավ նախագահ ուղիղ 100 տարի անց՝ 1960 թվականին։
-Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օրը, իրենց կանանց ներկայությամբ, ու երկուսի դեպքում էլ կրակել են գլխին։
- Լինքոլնից հետո նախագահ դարձավ Էնդրյու Ջոնսոնը (ծնվել է 1808 թվականին)։ Քենեդուն փոխարինեց Լինդոն Ջոնսոնը (ծնվել է 1908 թվականին)։ Տարբերությունը կրկին ուղիղ 100 տարի է։
- Երկուսն էլ ծնունդով ԱՄՆ-ի հարավից էին, երկուսն էլ դիվանագետներ էին ու երկուսն էլ եղել էին սենատոր մինչև նախագահ ընտրվելը։
-Լինքոլնի մարդասպանը ծնվել էր 1829 թվականին, Քենեդունը՝ 1929 թվականին։ Եվ կրկին 100 տարվա տարբերություն։
-Երկու նախագահների մարդասպաններն էլ սպանվեցին նախքան դատը։
- Լինքոլնը սպանվել է «Քենեդի» թատրոնում, իսկ Քենեդին սպանվել է «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենայում։
- Լինքոլնի քարտուղարի ազգանունը Քենեդի էր, և վերջինս խորհուրդ էր տալիս Լինքոլնին չգնալ թատրոն սպանությանը օրը։ Քենեդու քարտուղարի ազգանունն էլ Լինքոլն էր, ու նա նույնպես խորհուրդ էր տալիս չեղարկել Դալլաս կատարվելիք ուղևորությունը։
-Էնդրյու Ջոնսոնի ու Լինդոն Ջոնսոնի անուն-ազգանուններն անգլերենով ունեն 13 տառ։
- Նախագահներին սպանած Ուիլքես Բումի ու Լի Հարվի Օսվալդի անուն-ազգանուններն անգլերենով ունեն 15-ական տառ։
- Լինքոլնի ու Քենեդու ազգանուններն անգլերենով ունեն 7-ական տառ:
Սամվել Հայրապետյան. ֆեյսբուք;