«Bentley»-ն գրանցել է վաճառքի կրկնակի մեծացում
«Автостат» վերլուծական գործակալությունը հաղորդում է, որ ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում «Bentley» ավտոմեքենաների վաճառքը 48%-ով մեծացել է՝ ի համեմատություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, և կազմել 236 վաճառված մեքենա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մակնիշի ամենաշատ վաճառված մոդելը նշված ժամանակահատվածում «Bentayagа»-ն է, որից վաճառվել է 116 օրինակ: Ինչպես հաղորդվում է, ռուսական շուկայում այս մեքենայի վաճառքի մեկնարկը տրվել է 2016 թվականի ապրիլին: Դրան հաջորդում է «Continental»-ը՝ վաճառված 76 օրինակ ցուցանիշով, իսկ հետո՝ «Bentley Flying Spur»-ը՝ 27 մեքենա:
Ռուսաստանում մակնիշի վաճառքի ավելի քան 60 տոկոսը տալիս են Մոսկվան և մերձմոսկովյան շրջանները: Սանկտ Պետերբուրգում վաճառվել է 23 ավտոմեքենա: Բրենդի մեքենաները նաև լավ են վաճառվում Կրասնոդարի և Կրասնոյարսկի շրջաններում: