Սենդվիչ ուտեստի նախապատմությունը
Սենդվիչ (sandwich) ուտեստը հայտնի է ողջ աշխարհին,: Անվան և ուտեստի ծագման մասին խոսելիս պետք է անդրադարձ կատարենք անգլիացի ազնվական, դիվանագետ Ջոն Մոնտեգյուի (1718-1792թթ.) կյանքի մանրամասներին, ով հայտնի է նաև որպես գրաֆ Սենդվիչ անվամբ:
Գրաֆ Սենդվիչը բավականին կարողություններ ուներ, չնայած դրան՝ սիրում էր գումարով թղթախաղ խաղալ: Նա ժամեր շարունակ տարվում էր խաղով՝ ժամանակ չտրամադրելով սնվելուն: Մի օր նա ծառային հրամայում է միս և հաց բերել. վերցնելով միսը՝ գրաֆն այն դնում է երկու կտոր հացի միջև, պահում ձախ ձեռքում և աջ ձեռքով շարունակում է թղթախաղը: Խաղը դիտողներին գրավում է Սենդվիչի գաղափարը, և շուտով սնվելու այս ձևը լայն տարածում է գտնում Անգլիայում, հետագայում գլոբալիզացիայի արդյունքում՝ ողջ աշխարհում
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Իմացիր Ավելին ֆեյսբուքյան էջից