Ինչ է քննարկվել Գորբաչով-Բուշ ավագ հեռախոսազրույցի ժամանակ
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ու նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հետ: Այս մասին գրում է Интерфакс-ը:
Նշվում է, որ կողմերը հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ պետք է համատեղ ջանքեր գործադրեն Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների աննորմալ վիճակից դուրս գալու ուղիներ գտնելու համար։
Գորբաչովը լրագրողներին պարզաբանել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին Բեյքերի նախաձեռնությամբ։ Ընդ որում, երեքն էլ համաձայնել են, որ աշխարհում այսօր ստեղծված իրավիճակը հատկապես՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները, «առանձնահատուկ տագնապ» են առաջացնում։
Նշվում է նաև, Բուշ ավագը համաձայնել է Գորբաչովի առաջարկի հետ: