«Alibaba Group»-ը թողարկել է նոթբուք իր իսկ ստեղծած օպերացիոն համակարգով
Նոթբուքը ներկայացվել է «Computing Conference»-ի համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Հանչժու քաղաքում` Չինաստանում:
Այն արտադրվել է «Intel» և «HP» ամերիկյան ընկերությունների հետ համատեղ: Սարքը աշխատում է իր սեփական «YunOS» օպերացիոն համակարգով և օգտագործվելու է հիմնականում երկրի կառավարական հաստատություններում և կրթական ոլորտում:
«Սինհուա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ մի շարք շրջաններ արդեն կազմակերպության հետ ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը կթույլատրի օգտագործել նոութբուքերը իրենց գրասենյակներում:
«YunOS» օպերացիոն համակարգը, որը «Linux»-ի հիմքով է ստեղծված, մշակվել է «AliCloud»-ի` «Alibaba Group»-ի դուստր կազմակերպության կողմից: