Սփիլբերգը և «Alibaba»-ի ղեկավարը կմիավորեն իրենց կինոընկերությունները
Կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հայտարարել է, որ իր «Amblin Partners» ընկերությունը կհամագործակցի չինական «Alibaba Pictures»-ի հետ, որը պատասխանատու է «Alibaba» համացանցային հոլդինգի տարբեր բաժինների ժամանցի համար: Այս մասին հաղորդում է «Hollywood Reporter»-ը:
Ըստ համաձայնագրի «Alibaba Pictures»-ը կդառնա «Amblin Partners»-ի ակցիաների փոքրամասնական փաթեթի տերը, ինչպես նաև կունեն իր ներկայացուցիչը տնօրենների խորհրդում: Սթիլբերգն ու «Alibaba»-ի տերը` միլիարդատեր Ջեք Ման նախատեսում են փոխհամագործակցել Չինաստանում «Amblin»-ի ֆիլմերի առաջխաղացման ոլորտում:
Ընկերությունների համագարծակցությունը սկսել է «Մեծ և բարի հսկան» (The BFG) ֆիլմով, որը Չինաստանում կներկայացվի հոկտեմբերի 14-ին: