Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Պեմզաշեն գյուղի այգում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 13.15-ին, Պեմզաշեն գյուղի այգուց բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Նա սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով: