Սենատոր Բերնի Սանդերսը հանդես կգա` ի աջակություն Հիլարի Քլինթոնի
ԱՄՆ-ի նախկին նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը ելույթ կունեննա՝ ի աջակցություն նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի` աշխատավորների օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնել է The Hill-ը:
Նշվում է, որ Սանդերսը ելույթ կունենա նախաճաշի ժամանակ՝ Մանչեստր քաղաքում:
Միջոցառման շրջանակում նա քննարկելու է իր նախընտրական ծրագրի պահանջները, այդ թվում՝ աշխատավարձի բարձրացման՝ նվազագույն աշխատանքի դիմաց վճարը սահմանելով 15 դոլար:
Կխոսվի նաև նոր աշխատատեղերի բացման մասին:
Բացի այդ, նա ասելու է, թե ինչու է աջակցում Հիլարի Քլինթոնին: