Կնոջ բացասական վերաբերմունքը սեփական հղիության նկատմամբ

Բացասական հղիության դեպքում երեխայի մոտ վնասվում է ռեակտիվությունը: Ի տարբերություն ցանկալի երեխաների այս երեխաները ֆիզիկապես թույլ են, վատ ախորժակ ունեն, հիվանդությունների նկատմամբ իմունիտետը ցածր է, բարձր է վարքի շեղման հնարավորությունը:
Կնոջ սուբյեկտիվ վերապրումը տվյալ դեպքում բաժանվվում է 2 խմբի.
Առաջին խումբ.
1. Ամբողջ հղիության ընթացքում կինն իրեն լավ է զգում
2. Անցանկալի հղիության դեպքում տոքսիկոզի դֆեպքերը հազվադեպ են լինում
3. Թույլ է հուզակա վերաբերմունքը , նկատվում է հուզական պտղի շարժումների նկատմամբ: Շատ հաճախ կնոջ գիտակցությա մեջ խեղաթյուրվում է հղիության ժամկետը:
4. Կնոջ մոտ ձևավորվում է հղիության մարմանկան դրսևորումների յուրահատուկ առանձնահատկություն, որը կոչվում է ատիոֆորիոգնոզիա (հակահղիություն ), որը թեթև դեպքերում դրսևորվում է հղիության նկատմամբ արհամարհանքով :
Ավելի խոր դեպքերում կինը ժխտում է որ ինքը հղի է, բայց իրականում հղի է և այդ ախտանիշը բացատրում է այլ կերպ:
Երկրորդ խումբ.
1. Բնութագրվում է մարմնական ախտանիշների հիպերէսթենզիայով, այսինքն' արտահայտիչ, նեգատիվ վերաբերմունք հղիության նկատմամբ ընդհուպ մինչև աֆեկտի հասնելը:
2. Պտղի շարժումների դեպքում կնոջ մոտ խիսստ նեգատիվ վերաբերմունք պտղի նկատմամբ:
Կնոջ գիտակցությունն անընդհատ մտածում է թե ինչպես պտուղը հեռացնի օրգանիզմից: Որոշ կանանց մոտ այն ուղեկցվում է զզվանքի և նույնիսկ ատելության զգացումով դեպի պտուղը, ընդհուպ մինչև այն, երբ նրանք երևակայությամբ սպանում են պտղին: