Հարազատներից ստացված SMS-ները երջանկացնում են մարդուն

Մարդն ուրախության պոռթկում է ունենում ամեն անգամ, երբ ընկերոջից կամ ընդանիքի անդամից հաղորդագրություն է ստանում. սա ապացուցվել է գիտափորձի միջոցով:
Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը, Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանները միանշանակ եկել են այն եզրահանգման, որ SMS-ը դրականորեն է անդրադառնում մարդու հոգեբանական վիճակի վրա:
Օրինակ, դեպրեսիայով տառապող անձինք, ովքեր հաղորդագրություն են ստանում, զգացողություն են ունենում, թե իրենց մասին ինչ-որ մեկը հոգ է տանում:
Պրոֆեսոր Ադրիան Ագիլերան հատուկ ծրագիր է մշակել, որի շրջանակում ավելի քան 2000 մարդ SMS է ստացել:
Հաղորդագրությունները նրանց էմոցիոնալ վիճակի մասին հարց են պարունակել եւ ենթադրել են պատասխան:
Ստացվել է հոգեբանի հետ խորհրդակցելու պես շփում:
Ստացված պատասխանների վերլուծությունը ցույց է տվել, որ մարդկանց մշտական շփում կամ հանդիպումներ են պետք հոգեբանների հետ:
Եվ անգամ SMS-ներն են արդյունք տվել: Ընդ որում, երբ ծրագիրը տեխնիկական խնդիների պատճառով որոշ ժամանակ դադարել է գործել, մասնակիցների հոգեբանական վիճակը դեպի վատն է փոխվել: