Չինաստանում բժիշկները սխալմամբ վիրահատել են կնոջ ծննդաբերությանը սպասող տղամարդուն
Չինաստանում բժիշկները սխալմամաբ վիրահատել են կնոջ ծննդաբերությանը սպասող տղամարդու թութքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Շենյան քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ արդեն 40 րոպե տղամարդը սպասելիս է եղել կնոջ ծննդաբերությանը:
Բժիշկները հրամայել են հանվել և պառկել: Տղամարդու հարցին, թե ինչու են նրան հիվանդասենակ տանում, բժիշկները պատասխանել են, որ նա անի այն, ինչ իրեն ասում են:
Հիվանդանոցի աշխատակազմը խոստովանել է, որ տղամարդուն սխալմամբ են վիրահատել, սակայն նա իսկապես թութք է ունեցել, որը ենթակա է եղել հեռացման: