Մեքենաներ այրելը սթափ արարք չէ, դրանով խնդիր չի լուծվի. հոգեբան Միհրդատ Մադաթյանը (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանն իրենց խոսքն ու գնահատականը տվեցին վերջին օրերին զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին, և թե խնդիրն ինչպիսի հոգեբանական ազդեցություն է ունեցել հասարակության վրա:
Միհրդատ Մադաթյանն անդրադառնալով ոստիկանության մեքենաները հրդեհելուն և ընդանուր հոգեբանական վիճակին նշեց, որ դա սթափ մարդկանց արարք չի կարող համարվել: «Այդ քայլը համապատասխան անդրադարձ չի տալու թեկուզ 5-րդ մեքենան էլ այրեն: Սա գործոն չի հանդիսանում, որ իրենց խնդիրը լուծվի: Սթափ մարդը չի շարունակում անել նման քայլեր: Դուք ասեցիք, որ սոված են, լույս չկա, կապ չկա և այլն: Սա չի կարող բերել սթափության և սա արդեն անսթափության վիճակ է: Ես լինեմ այնտեղ, թե լինի աշխարհի ամենհզոր մարդը՝ միևնույն է ինքը գալու է անսթափ վիճակի: Թեկուզ նա, որ իրենք էլ չեն հասկանում, թե ով է այսօր լիդեր ու ով է այս ամբողջ «շիլան», պատասխանատվությունը վերցնելու իր վրա»,- ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Նրա պնդմամբ՝ նրանցից շատերը հիմա լուրջ մտորումների մեջ են, գնահատում են իրենց քայլը՝ որքանո՞վ էր ճիշտ, և եթե հետ գնային որքանո՞վ կփոխեին և այլն: «Մենք դադարում ենք այս իրավիճակում դիմացինի մեջ հոգի տեսնել, մարդ տեսնել»,- ասաց հոգեբանը:
Մանրամասները՝ տեսանյութում: